Արծաթը նախկինի պես շողշողուն դարձնելու համար կա մի հին, սովետական եղանակ․ հիմա կիսվեմ ձեզ հետ

Մեզ պետք է․ արծաթ, սո դա, փայլաթիթեղ, ատամի մածուկ, ջուր, Ինչպես մաքրել․ Վերցրեք մի կաթսա, մեջը լցրեք մի լիտր ջուր, մի ճաշի գդալ սո դա, մի կտոր փայլաթիթեղ և արծաթ, դրեք,որ եռա: Երբ եռա, կսկսի շատ փուչիկներ արձակել, դա նորմալ է: Հինգ րոպե անց ջուրը շատ կփոխի գույնը, կկե ղտոտվի, փայլաթիթեղը կդեղնի, իսկ արծաթը կսպիտակի: Պետք է փոխել փայլաթիթեղը։ Տեսեք, թե ինչ կեղտոտ դարձավ առաջին փայլաթիթեղը: Եփեք ևս երեք-հինգ րոպե:

Ջուրը դարձել է շագանակագույն, դա արծաթի վրայի սև նստվածքն է: Գցեք ջրի մեջ արծաթե գդալ երկու րոպեով: Ապա վերցրեք ատամի մածուկ և խոզանակ: Կաթսայի պարունակությունը թափեք լվացարանի մեջ, իսկ արծաթը պահեք սառը ջրի տակ և ապա սեղմելով դուրս հանեք ավելի շատ մածուկ և լավ մաքրեք ատամի խոզանակով և լվացեք տաք ջրով: Վերջ, արծաթը կրկին գեղեցիկ և մաքուր է: Ճիշտ է դա երկար չի տևի, բայց որոշ ժամանակ մաքուր կմնա: