Ամուսնուս վերնաշապիկները արդեն երկար ժամանակ է չեմ արդուկում, բայց լվանալուց հետո էլ անթերի վիճակում են․ ահա, թե ինչում է իմ գա ղտնիքը

Անգամ չեմ հիշում, թե վերջին անգամ երբ էի ամուսնուս համար վերնաշապիկներ արդուկել։ Հինգ տարուց ավելի է, ինչ հագուստ չեմ արդուկել։ Դա նրանից չէ, որ ես ծույլ եմ: Ես հենց նոր սովորեցի իրերը չորացնել այնպես, որ չորանալուց հետո դրանք հարթ մնան։ Նույնիսկ փոքր ծալքեր չմնան։Դա անելու համար ես ունեմ մի քանի գա ղտնիք: Գա ղտնիք 1․ Չի կարելի սահմանել առավելագույն պտույտ (отжим): Այս դեպքում լվացքի մեքենայից ճմրթված իրեր կհանեք։

Իհարկե, չորանալիս, դրանք չեն հարթվի:Վեց հարյուրից ավել պտույտ(оборот) չեմ դնում։ Ես հանում եմ շապիկներս, երբ դրանք թաց են, բայց ջուրը դրանցից չի հոսում։ Նաև կարող եք միացնել նուրբ լվացում և ընդհանրապես չօգտագործել պտտման ցիկլը: Այնուհետև կարող եք ձեռքերով քամել ավելորդ ջուրը։ Դա պետք է անել առանց շատ ուժ գործադրելու:Եթե դուք արել եք ամեն ինչ, ինչպես նկարագրված է վերևում, ապա հագուստի վրա այլևս ծալքեր չեն լինի։

Գաղտնիք 2․ Մենք լվացինք շորը, ազատվեցինք ավելորդ խոնավությունից։ Այժմ այն պետք է չորացնել, որպեսզի նույնպես հարթ մնա։Դա անելու համար ես շորերը կախում եմ տրեմպելից, իսկ հետո պարանից և ամրացնում կոճակները։ Իր քաշի ծանրության տակ վերնաշապիկը ուղղվում և չորանում է։ Չորացնելիս երբեմն թափահարում եմ հագուստը, որպեսզի այն մնա նույն դիրքում։Չորանալուց հետո կարելի է անմիջապես հագնել։ Այն կլինի առանց ծալքերի և այլ տհ աճ մանրուքների: