Պոնչիկների պատրաստման այս բաղադրատոմսը իսկական հիթ է դարձել համացանցում․ ուղղակի անզուգական համ

Սրանք ամենահամեղ պոնչիկներն են, որ ես երբևէ կերել եմ: Ես դրանք արդեն երկու անգամ պատրաստել եմ , նրանք հիանալի են: Փափուկ, ուղղակի օդային, փխրուն կեղևով: Կարող եք դնել ցանկացած միջուկ, ինձ շատ դուր եկավ թզի մուրաբայովը,բայց համեղ կլինի նաև շաքարով քերած թարմ ազնվամորիով, կարող եք նաև օգտագործել կրեմ և այլն։ Բաղադրիչներ․ կաթ — 500 մլ, ձու — 2 հատ, յուղ կամ մարգարին — 125գ., շաքարավազ — 2 ճաշի գդալ + 1 թ.գ, աղ — 1,5 թեյի գդալ, չոր խմորիչ — 11 գր. (մի փոքր փաթեթ),

տաք ջուր — 0,5 բաժակ, ալյուր — այնքան, որ խմորը ձիգ չլինի, բայց ձեռքերին չկպչի։ (Այս քանակից ստացվում է ավելի քան 40 հատ պոնչիկ)․ Պատրաստման եղանակը․ Կաթը խառնել ջրի հետ, մի փոքր տաքացնել։ Ավելացնել ամբողջ շաքարավազը, խմորիչը: Խառնել և թողնել, որ խմորիչը <<կենդանանա>> (15 րոպե): Այժմ ավելացրեք ձուն, կարագը (կարող է լինել սենյակային ջերմաստիճանի, կարելի է հալեցնել)։

Հետո աղ և վանիլին (բաղադրատոմսի մեջ չկա, բայց ես դրանով ավելի շատ եմ սիրում): Ամեն ինչ մանրակրկիտ հարել միքսեռով։ Այժմ աստիճանաբար ավելացրեք ալյուրը և գդալով հարեք։ Խմորը փռում ենք սեղանի վրա և հունցում՝ ավելացնելով ալյուրը։ Խմորը չպետք է լինի շատ փափուկ, բայց ոչ խցանված՝ միջին։ Ինձանից 400 գ ալյուր պահանջվեց, որքան հիշում եմ, բայց կարող եմ սխալվել։ Խմորը ծածկում ենք սրբիչով և թողնում ենք 1,5 ժամ մնա, մինչև չափը կրկնապատկվի։

Եթե մեկ ժամում այն կրկնապատկվի, ապա բավական է, կարող եք անցնել պոնչիկների պատրաստմանը։ Հասած խմորը, 1 սմ հաստությամբ փաթաթեք, միջին չափի շրջանակներ կտրատեք: Թողեք մնան այնքան, մինչև չափը կրկնապատկվի։ Լավ է բուսայուղը տաքացնել (այնքան, որ բլիթները լողան յուղի մեջ՝ չդիպչելով հատակին) խորը տապակի մեջ։ Տապակել դրանք երկու կողմից մինչև ոսկեգույն կեղև ձևավորվի: Պատրաստի պոնչիկները դրեք թղթե սրբիչների վրա։ Մինչ պոնչիկների հերթական բաժինը տապակվում է,

պատրաստիները միջուկով լցրեք։ Տապակած պոնչիկները ունեն խմորի սպիտակ շերտ, որն անցնում է ամբողջ շրջագծով: Սուր դանակով վրան կտրվածք անել ու միջուկը դնել։ Ավելի հարմար է հրուշակեղենի ներարկիչով կամ տոպրակով։ Կարելի է չլցոնել, այլ ուղղակի շաքարի փոշի ցանել, այն նույնպես համեղ է։ Կերեք պոնչիկները, քանի դեռ դրանք տաք են: Բարի ախորժակ: