Այս գաթան տատիկիս բաղադրատոմսով եմ պատրատում, ինքներդ էլ պատրաստեք, հաստատ համից չեք կշտանա

Բոլոր հայ ընտանիքներում էլ գաթան սիրելի թխվածքների ցանկում է և շատերն են պատրաստում այն ։ Ներկայացնում ենք շերտավոր խմորից գաթա պատրատելու մի տարբերակ, որը շատ լավ բացվում է և համեղ է ստացվում։ Պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝ 4 հատ ձու 400 գ կարագ 1,5 բաժակ տաք ջուր 4 ճաշի գդալ քացախ մի պտղունց աղ 6 բաժակ ալյուր 400 գ փափուկ մարգարին ձու վրան քսելու համար Խորիզի համար՝

200 գ փափուկ կարագ 2 բաժակ շաքարավազ վանիլային շաքար կամ վանիլին 2 բաժակ ալյուր ընկույզ — ըստ ցանկության Պատրաստման եղանակը. Խառնում ենք կարագը, ձվերը, քացախը, աղը, տաք ջուրն ու ալյուրն իրար։ Տաք ջրի մեջ ամենը հալվում են և դարձնում խմորն ավելի յուղալի և էլաստիկ։ Ստացված խմորը բաժանում ենք 4 մասի և դնում սառնարանում 1 ժամ: Վրան քսելու

մարգարինը բաժանում ենք 12 մասի։ Այնուհետև խմորի յուրաքանչյուր մաս ուղղանկյան տեսքով գրտնակում ենք ալյուր ցանած սեղանի վրա և բարակ շերտով քսում ենք մարգարինը։ Հետո փաթաթում ենք ծրարաձև կամ ռուլետաձև։ Այս ամենից հետո դանք դնում ենք սառնարանում 3-4 ժամ: Եթե ցանկանում եք արագացնել գործընթացը, կարող եք այն 30 րոպե դնել սառնարանում:

Խորիզի համար կարագը խառնում ենք շաքարավազի և վանիլային շաքարի կամ վանիլի հետ, ավելացնում ենք ալյուրը և տրորում ենք ձեռքերով այնքան ժամանակ, մինչև դառնա փխրուն զանգված : Կարող եք ավելացնել նաև աղացած ընկույզ: Գունդը բացում ենք վրան դնում խորիզը փաթաթում ռուլետի նման, կտրում ոչ մեծ կտորներով վրան քսում հարած ձու և թխում վառարանում 230-240 ջերմաստիճանում մինչև ոսկե դարչնագույնը (մոտ 15֊20 րոպե):