10 հնարք, որ ցանկացած կնոջ կվերածեն իսկական գեղեցկուհու․ սա պիտի բոլոր կանայք իմանան

1. Մարմնամարզություն արեք դեմքի համար․ Առաջին վարժությունը՝ միջնամատները դնել այտերի հատվածում, վեր բարձրացնել՝ ձևավորելով ժպիտ, ապա վերադառնալ իրենց սկզբնական դիրքին։ Երկրորդ վարժությունը՝ ցուցամատներով բարձրացրեք հոնքերը, այնուհետև տարեք կողք և վերադարձրեք իրենց սկզբնական դիրքին։ Օրական ընդամենը 5 րոպեն ձեզ հիանալի տեսք կհաղորդի: 2. Մազերի դեպի կողք․ Մազերը դեպի կողքի բաժանումը կախարդական հնարք է, որը կարող է սանրված մազերը աչք թարթելով վերածել ծավալուն սանրվածքի։ 3. Կրեմը շրջանաձեւ շարժումներով քսել․

Եթե դեմքի քսուքը շրջանաձև շարժումներով քսեք կենտրոնից դեպի ծայրամաս, դուք հիանալի լիմֆո դրենաժ կկատարեք և կազատվեք անցանկալի այտո ւցներից։ 4. Գնեք 2 գույնի սևաներկ․ Մեր խմբագիրները խորհուրդ են տալիս գնել տարբեր երանգների 2 սեւաներկ՝ սև՝ վերին կոպի թարթիչները ներկելու համար և շագանակագույն՝ ստորին կոպի համար։ Այսպիսով, դուք կդարձնեք ձեր տեսքը ավելի բնական և բաց: 5. Սկզբում ոճավորում, իսկ հետո դիմահարդարում։

Հարդարելիս մազերը անպայման կթափվեն դեմքին՝ ջնջելով դիմահարդարումը։ Այսպիսով, նախ ոճավորում, իսկ հետո կոկիկ դիմահարդարում: 6. Մոռացեք կեղծ թարթիչների մասին․ Թարթիչներին ծավալ հաղորդելու ժամանակակից եղանակներ կան։ 7. Ձեռք բերեք դեմքի խոզանակ․ Այս պարզ սարքը կօգնի լավագույնս մաքրել մա շկը՝ դարձնելով այն թարմ և խնամված։ 8. Շրթներկի երանգը փորձարկեք ձեր մատին, ոչ թե դաստակին: Շրթներկի երանգ ընտրելու սովորական ձևը՝ մի փոքր քսելով ձեռքի հետևին, բացարձակապես սխալ է:

Դաստակի և ափի մա շկի վրա շրթներկը ավելի դեղին և բաց է թվում, ինչը շատ դժվար է դարձնում կատարյալ երանգ ընտրելը։ Ավելի լավ է մի քիչ շրթներկ դնեք ձեր մատների գնդիկներին և չեք կարողանա սխալվել: 9. Գնեք չոր շամպուն․ Կեղտոտ մազերի խնդիրը մեկ րոպեում լուծելու արդյունավետ միջոց! 10. Քսեք թարթիչների արմատները․ Եթե թարթիչների արմատները ներկեք սև մատիտով, ապա դրանք ավելի հաստ և ծավալուն տեսք կունենան։ Անհրաժեշտ չէ նույնիսկ թևաներկ օգտագործել: