Այս երիտասարդացնող և վերականգնող շիճուկը ինքս եմ պատրաստում․ Այն ԼԱՎԱԳՈՒՅՆ եղանակն է մա շկի երիտասարդեցման համար

Ձեզ անհրաժեշտ կլինի. Նարինջ; վարդի ջուր; ալոե վերայի գել; կտավատի սերմեր; կոսմետիկ յուղ; վի տամին E յուղ Քանի որ շիճուկի համար կօգտագործենք նարնջի կեղև, այն պետք է լավ լվանալ։ Կաթսայի մեջ լցնում ենք նարնջի կտրատած կեղևը և լցնում փոքր քանակությամբ վարդի ջուր։ Այն կբարձրացնի շիճուկի արդյունավետությունը, քանի որ այն հիանալի տոնո ւսավորում, խոնավեցնում և փափկեցնում է մա շկը:

Այնուհետև նարնջի եռացրած կեղևը մանրացնում ենք բլենդերով, որից հետո ստացված քսուքն անցնում ենք նուրբ մաղով կամ շորով, որպեսզի ստացվի համասեռ զանգված։ Որպեսզի շիճուկը փոքր-ինչ թանձրանա, ինչպես նաև դրա բաղադրությունն էլ ավելի հագեցած լինի, ավելացրեք 1-2 ճ.գ. ալոե վերա գել, ինչպես նաեւ 3-4 ճ.գ. կտավատի սերմերի գել.

Նաև ստացված շիճուկում կարող եք ավելացնել 1-2 ճ.գ. ցանկացած կոսմետիկ յուղ։ Մեր դեպքում դա գլիցերինի յուղը և նուշի յուղ է, ինչպես նաև վ իտամին E-ի մի քանի կաթիլ: Ստացված շիճուկը պահվում է սառնարանում։ Այն կարող եք քսել ամեն օր՝ թողնելով մա շկին 30 րոպե, իսկ հետո լվանալ մնացորդները։